ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները հիմնական հարցերում և նպատակներում ներդաշնակ են գործում

Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները հիմնական հարցերում և նպատակներում ներդաշնակ են գործում
27.07.2023 | 12:39

Եթե նույնիսկ Կոռնիձոր հասած հումանիտար բեռը մուտք գործի Արցախ, ապա դա ընդամենը 2 օրվա խնդիր է լուծելու:

Ջանքերը պետք է կենտրոնացնել Հայաստանն Արցախին կապող միջանցքի անխափան գործելու ուղղությամբ, իսկ մեկանգամյա անցումները որևէ լուրջ խնդիր չեն լուծում:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի առաջ բերած` Աղդամ-Ստեփանակերտ երթուղուն, ապա դա Արցախի ադրբեջանացմանը տանելու կարճ եղանակներից է:

Հեքիաթների շարքից է այն մոտեցումը, թե զուգահեռ երկու երթուղին էլ` Աղդամ-Ստեփանակերտ ու Գորիս-Ստեփանակերտ, կարող են զուգահեռ գործել:

Ադրբեջանը հայաստանյան իշխանությունների հետ համատեղ քանդում է այն ամենը, ինչը Հայաստանը կապում է Արցախի հետ:

Ակնհայտորեն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները հիմնական հարցերում և նպատակներում ներդաշնակ են գործում` Արցախի դեմ ատելության գեներացումից մինչև Արցախն ադրբեջանական հռչակելը:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4809

Մեկնաբանություններ